ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Այսօր, մասնավորապես, զեկուցումներով հանդես կգան հետեւյալ պաշտոնյաները՝

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան,

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյան,

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան: