Հաջողության ճանապարհը խորագրում մեր հերոսն այս անգամ Ալին Պայրամեան-Գորուքեանն է:

Երեք չափահաս տղաների մայրը խոհանոցային գրքերի հեղինակ է, որոնք արդեն բեսթսելլեր են դարձել ոչ միայն Դուբայում, որտեղ բնակվում է Ալինի ընտանիքը, այլեւ ԱՄՆ-ում:

Ալինը համոզված է, որ ցանկացած հաջողության հիմքն ամուր ընտանիքն է, իսկ ամուր ընտանիք ստեղծողներն ու պահպանողներն առաջին հերթին կանայք են: Թե ինչպես է կարողացել  խոհանոցում լավ պատրաստելով ոչ միայն գոհացնել ընտանիքի անդամներին, այլեւ հաջող բիզնես սկսել, Ալինը պատմում է տեսանյութում:

Շնորհակալություն «Մեգերյան կարպետ»-ին՝ նկարահանման հարցում աջակցելու համար: