Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային (1755-1793 թթ.) պատկանող մարգարտե կախազարդը Ջենովայում աճուրդի ժամանակ վաճառվել է այդ զարդի համար ռեկորդային 36 մլն դոլարով: Այս մասին հաղորդվում է աճուրդի տան Twitter-ում:
The Hollywood Reporter-ը հաղորդում է, որ ադամանդներով զարդարված վզնոցը սկզբում գնահատվում էր 1-2 մլն դոլար:
Մահապատժից առաջ Մարիա Անտուանետա թագուհին իր ամենաթանկարժեք իրերից մի քանիսը գաղտնի արտասահման է ուղարկել իր հարազատներին՝ ծավալվող հեղափոխական շարժման ֆոնին, որն ի վերջո վերջ դրեց Ֆրանիսայի բազմադարյա միապետությանը:











