Անհրաժեշտ է Հայաստան արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալների զգալի աճ: Այս մասին նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն լուծումների կարիք ունեցող հարցեր: «Դրանք ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղային եւ կոնկրետ նշանակության հարցեր են»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ շեշտելով այս ենթատեքստում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը:

Նա ընդգծեց, որ եթե կոռուպցիա կա, ապա ներդրումներին հարված կհասցվի երկարաժամկետ հեռանկարում՝ նշելով, որ ծրագրերի առաջընթացի պահանջ կա, որոնք գործընկերային կապերի շրջանակում իրականացվում են պետությունների եւ մասնավոր հատվածների միջեւ: Դրանից բացի, պաշտոնյայի կարծիքով, գոյություն ունի համապատասխան իրավական մեխանիզմների պահանջ:

Ընդ որում՝ Խաչատրյանը հավելեց, որ անհրաժեշտ է ԵՏՄ շրջանակում ապրանքների եւ ծառայությունների առաջմղման որոշակի պայմաններ ստեղծել: