Առավոտյան ժամը 10-ից Նոր Նորքից մեկնարկած քայլերթը, որը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այս պահին հասել է Աջափնյակ վարչական շրջան: Նշենք, որ ենթը անցել է Երեւանի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններով:
Նշենք, որ երթը շարունակվելու է դեպի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, ապա վերադառնալու է Երեւանի կենտրոն՝ Հանրապետության հրապարակ:
Նախնական տեղեկություններով, հնարավոր է տեղի ունենա փոքր հանրահավաք:











