Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ Ֆրանսիայով մեկ տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ 130 մարդ է կալանավորվել։

Ավելի վաղ տեղեկացվում էր Փարիզում ձերբակալված 35 մարդու մասին։

Ըստ News Front-ի՝ Ֆրանսիայի անկարգությունների ժամանակ տուժած ոստիկանների թիվը հասել է 7-ի։

«Դեղին ժիլետներ» շարժումը շաբաթ օրը ողջ Ֆրանսիայով մեկ վառելիքի գների բարձրացման դեմ զանգվածային ցույցեր է անցկացրել։ Նախկինում նշվել էր, որ ցույցերին մասնակցում են մոտ 23 000 քաղաքացիներ, որոնցից 8000-ը՝ Փարիզում։ Ցույցերի ժամանակ կալանավորվել էր 35 մարդ, 8-ը տուժել էր։

Ֆրանսիայում հունվարի 1-ից 1լ բենզինի գինը 2,9 եվրոցենտով կաճի, դիզելինը՝ 6,5 եվրոցենտով։ Europe1 ռադիոալիքի տվյալներով՝ 2018թ․ ընթացքում դիզելային վառելիքի գինն աճել է 23 տոկոսով, բենզինինը՝ 15 տոկոսով։