«Ո՛չ նացիզմին» կարգախոսով բազմահազարանոց ակցիա է տեղի ունեցել Թբիլիսիի Ազատության հրապարակում, հաղորդում է Sputnik-Грузия-ն:

Ակցիաի սկիզբը նշանակված էր տեղական ժամանակով 15.00-ին, սակայն ժողովուրդը սկսել է հավաքվել շատ ավելի վաղ: Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց տեղադրված էր բեմը, որտեղից ելույթ էին ունենում «Հայրենասերների ալյանս» կուսակցության առաջնորդները և հայտնի հասարակական գործիչեր, որոնք դեմ են նախկին իշխանության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:

Ակցիաի հիմնական նպատակն էր բնակչությանը կոչ անել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Սալոմե Զուրաբիխվիլիին, որի թեկնածությունը սատարում է նաև իշխող՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, և թույլ չտալ «Միացյալ ազգային շարժմանը» վերադարձնել իշխանությունը:

Ակցիան կազմակերպել է «Վրաստանի հայրենասերների ալյանս» ընդդիմադիր կուսակցությունը, որն ընտրությունների առաջին փուլից հետո աջակցություն է հայտնել Զուրաբիշվիլիին:

«Այդ հանցագործների՝ իրենց գլխավոր ընդդիմադիր ուժ հռչակելու հայտարարությունը դավաճանություն էր: Մենք ձեզ հետ միասին գլխավոր ընդդիմադիր ուժն ենք: Այսօր մենք բոլորս պաշտպանում ենք մեր երեխաների ապագան: Մենք չենք զիջի Վրաստանն այդ մոլագարներին: Ուստի, ո՛չ «Ազգային շարժմանը», ո՛չ անցյալին: Սատարենք Զուրաբիշվիլիին: Սատարենք Վրաստանն առանց բռնության»,- դիմել է հավաքվածներին «Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին: