«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երբեք անտարբեր չեն եղել ձեր խնդիրներին՝ բարձրաձայնելով դրանք Ազգային ժողովում, կառավարությունում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Մոսկվայում, միջազգային բոլոր հարթակներում: Նշվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական առաջին տեսահոլովակում:
«Մենք այդպես էլ շարունակելու ենք գործել: Կոչ եմ անում դեկտեմբերի 9-ին մի մարդու պես գնալ ընտրական տեղամասեր, վերցնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քվեաթերթիկը եւ ընտրել «Լուսավոր Հայաստան»…»,- մասնավորապես նշվում է քարոզչական տեսահոլովակում:











