Արհեստական բանականությունը մոտ ապագայում չի ներկառուցվի ուղեւորատար ինքնաթիռների սարքավորումներում։ Այսպիսի եզրահանգման են եկել Ֆրանսիական օդատիեզերական հետազոտական կենտրոնի (ONERA) եւ Thales ընկերության մասնագետները։
Մասնագետների կարծիքով՝ արհեստական բանականության տարրերով ժամանակակից համակարգերը մեծ ծավալի տվյալներ են սովորում, եւ այդ պատճառով նրանց աշխատանքում ինչ-որ սխալի առաջացման դեպքում խափանման պատճառն անհնար է պարզել։ Բացի այդ, խելացի համակարգերը չունեն իրենց կողմից ընդունվող որոշումների բացատրման գործառույթ, փոխանցում է N+1-ն։
Thales ընկերության տեխնիկական տնօրեն Մարկո Էրմանի խոսքով՝ բանական համակարգերի, որոնք կկարողանան իրենց որոշումները բացատրել, ստեղծման ուղղությամբ աշխատանքների առաջին արդյունքները կհայտնվեն արդեն 2021 թվականին։ Սակայն դա չի նշանակում, որ այդ համակարգերը կհայտնվեն ուղեւորատար ինքնաթիռներում։





























