Բանավոր խոսքը վտանգավոր է, բումերանգի տեսք ունի, կարող է բերանից ելնի, հետո վերադառնա, կպնի խոսողին, այսօր ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին, թե թալանչիները Արցախյան ազատամարտի պաշտպան են դարձել։
«Ես խորհուրդ ունեմ տալու պարոն Փաշինյանին, որ իր խոսքը սրբագրի, որովհետև Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն․ եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձի, ապա թե ոչ՝ նա վիրավորում է մի սերնդի, որը ամեն ինչ է տվել այս պատերազմին, տվել է իր առողջությունը, հարյուրավոր իր ընկերներին է զոհ տվել այդ ազատամարտին։ Այդ ազատամարտը պաշտպանելու գործը սրբազան գործ է»,- ասել է Հրանտ Մարգարյանը՝ այնուամենայնիվ վստահություն հայտնելով, որ Փաշինյանը չի ցանկացել վիրավորել բոլորին․ «Թող սրբագրի․ եթե չսրբագրի, վտանգավոր բան է, առաջին հերթին իր համար, իր իմիջի համար»։
Տեսանյութը տեղադրվել է ՀՅԴ յութուբյան էջում։











