Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նրանք, ովքեր Ռուսաստանից դոլար են տանում, կրակում են իրենց ոտքերից վերեւ: Նա այս մասին ասել է «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ժամանակ, փոխանցում է Life-ը: 

«Մենք դոլարից հեռանալու նպատակ չունենք, դոլարն է մեզնից հեռանում: Եվ նրանք, ովքեր համապատասխան որոշումներ են ընդունում, արդեն կրակում են ոչ թե իրենց ոտքին, այլ մի փոքր վերեւ: Դոլարով հաշվարկների նման անկայունությունը աշխարհի շատ տնտեսություններում է ցանկություն առաջացնում գտնելու հաշվարկման անկախ մեխանիզմներ»,- ասել է Պուտինը:

Սրա հետ միաժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական տնտեսությունը դժվարություններին վարժվել է եւ պայմաններ է ստեղծում պետության զարգացման համար: