Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ամենշաբաթյա աուդենցիայի ժամանակ անսպասելի բեմ է բարձրացել մի փոքրիկ տղա։ Երեխան քաշել է շվեյցարական գվարդիականի թեւքը, ծամածռություններ է արել պոնտիֆիկի թիկունքում, պտույտներ է գործել Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցչի առջեւ գորգի վրա։ Այնուհետեւ հայտնվել է նրա մայրը։ Ֆրանցիսկոսը բացատրել է, թե նա իրեն պատմել է, որ տղան չի խոսում, եւ նա Արգենտինայից է, «այդ պատճառով շատ անհնազանդ է»՝ տեղեկացնում է Euronews-ը։
Պապը խնդրել է չտանել երեխային։ «Նա ազատ է։ Նա ազատ է եւ անհնազանդ։ Նա ստիպեց, որ ինքս իմ մասին մտածեմ։ Ստացվո՞ւմ է արդյոք ինձ մոտ այդպես ազատ լինել Աստծո առջեւ»,- ասել է նա։











