Հյուսիսային Կարոլինայում՝ ազգային լողափի երկնքում ԱՄՆ-ի բնակիչը տեսախցիկով ՉԹՕ նման լույսեր է ֆիքսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ականատեսի խոսքով՝ անսովոր երեւույթը նա նկատել է նոյեմբերի 20-ին՝ ձկնորսության ժամանակ: Երեկոյան ժամը 9-ին մոտ տղամարդը երնքում վառ անշարժ լույս է տեսել: Մեկ ժամվա ընթացքում այն պարբերաբար մեկ ավելի վառ էր դառնում, մեկ ավելի՝ աղոտ, իսկ երբեմն նրա կողքին այլ լույսեր էին հայտվում: Մի պահ լույսը 20 րոպեով լիովին մարեցլ է, որից հետո նորից սկսել առկայծել՝ ավելի տեսանելի դառնալով ձկնորսի դիրքից:
«Այս տեսանյութը սկսվում է այս պահից: Ու նորից, երբ նա հայտնվում էր, մեկ ավելի վառ էր դառնում, մեկ՝ ավելի աղտո, իսկ լույսերի թիվը առավելագույնը 4-ի էր հասնում, բայց ընդհանուր առմամբ, այն անշարժ էր», — ասել է տեսանյութի հեղինակը:
Համացանցի օգտատերերը կատարվածին տարբեր մեկնաբանություններ են տվել, որոնց թվում են ինքնաթիռի լույսերը, ինչպես նաեւ գնդային կայծակները:











