Այսօր էլ Հայաստանում մենաշնորհները հսկում են նույն մարդիկ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:
«Իհարկե, այսօրվա կառավարությունը լուծել է խնդիրը, որ քվոտավորում չկա, այսինքն որեւէ կաբինետում չի որոշվում, թե ով ինչ է ներկրելու, բայց բենզինը, դիզվառելիքը, ծխախոտը, շաքարավազը եւ բոլոր կարեւորագույն ուղղությունները վերահսկում են նույն մարդիկ: Այստեղ կոնկրետ օրենք է պահանջվում, որն այդ խնդիրը կլուծի: Հաշված շաբաթների ընթացքում դա կարելի է լուծել:
Ստվերը դիմացի փոքրիկ խանութում չէ, ստվերը կա գազի ոլորտում, մեծ ցանցերում, խոշոր ներկրողների մոտ»,-ընդգծեց Քոքոբելյանը:











