Ինձ հանձնած փաստաթղթում իրենք իրավական գնահատական են տվել, ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս, ես տվել եմ քաղաքական գնահատական, եւ պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Երեկ երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ-ի սպա, հարցրեց՝ երբ տանը կլինեմ, քանի որ շտապ բան ունի ինձ հանձնելու: Ասացին, որ պատրաստ են գալ այնտեղ, որտեղ գտնվում եմ, ես ասացի, որ գտնվում են սրճարանում, ասացին, որ հինգ րոպեից կգան, ես էլ խնդրեցի, որ անպայման վկայական ունենան: Քիչ անց սրճարանում սրճարանում մոտեցան երկու երիտասարդ, շատ կիրթ ինձ ներկայացրեցին վկայականները, եւ հանձնեցին ինձ մի թուղթ, որտեղ գրված էր, որ ինձ հրավիրում են ԱԱԾ: Ընդգծում եմ, որ  դա ծանուցագիր չէր: Եթե ուրիշ իրավապահ մարմին լիներ կամ կպատռեի այդ թուղթը, նման դեպք եղել է վերջերս՝ օգոստոսին, ՀՔԾ-ից էին ուղարկել, թուղթը չէր վերցրել, ոստիկաններին էլ ամոթանք էի տվել, վերջերս էլ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ չգիտեն՝ հրավիրել են, թե՝ ոչ»,- ասաց Շահնազարյանը:

Նա նշեց, որ ստացած փաստաղթղում գրված էր, որ նոյեմբերի 27-ի իմ ասուլիսում ասել է, որ «ներկայից կառավարությունը՝ իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, իրականացնում է քաղաքականություն, որը ձեւակերել է իշխանություն՝ Արցախի փոխարեն. «Եթե ես 27-ին եմ դա արել, ինչո՞ւ եք հիմա կանչում: Որովհետեւ երեկ վարչապետը դա ուղղակիորեն հրահանգավորեց: Հիշեցնեմ, որ երեկվա իմ ասուլիսում ես հայտարարել էի, որ եթե իմ ասածներում որեւէ բան չի համապատասխանում իրականությանը, ապա, թող վարչապետն այսօր երեկոյան գա ուղիղ եթեր Հ1-ում եւ այդ սխալներն ասի ինձ: Ըստ էության, ինչ է ասել ինձ վարչապետը, գնա Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում:  Հիմա, մի անգամ եւս հայտարարում եմ, որ ներկայիս վարչախումբն իրականացնում է այդ քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելու համար: Սակայն չի ներկայացել ԱԱԾ: