Ժամը 02։00-ի դրությամբ՝ մշակվել են Վանաձորում տեղակայված 59 ընտրական տեղամասերից 29-ի տվյալները։ NEWS.am-ի թղթակցին Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Լեւոն Փիրոյանը հայտնել է, որ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը (4900 ձայն), երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է (660 ձայն), երրորդում տեղում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (650 ձայն)։