Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլի» հաղթանակն ընտրություններում։

«Այս մարդիկ են աջակցել դաշինքին և անձամբ ինձ»,– ասել է նախարարի պաշտոնակատարը և շնորհակալություն հայտնել իրեն՝ որպես ռեյտինգային թեկնածուի աջակցողներին։

Նշենք, որ Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում առաջադրված ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 13810 ձայն է ստացել դեկտեմբերի 9–ին կայացած ընտրություններում: