ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը չի բացառում, որ ինքը Ազգային ժողովում ղեկավարի խմբակցությունը։
Այսօր՝ դեկտեմբերի 13–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա շեշտեց՝ ամեն ինչ հնարավոր է. «Հնարավոր է, որ գնամ ԱԺ, հնարավոր է որ մնամ գործադիրում, թիմը քննարկում է»։
Հարցին՝ 14000 ձայնը բավարար է խմբակցության ղեկավար լինելու համար, նա հայտնեց, որ նման սանդղակ դրված չէ, ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որեւէ պաշտոն զվաղեցնի, այսինքն՝ ձայների հավաքած քանակով առեւտուր չի գնում։
Նա իր կատարած աշխատանքի դրական գնահատական է համարում հանգամանքը, որ նախորդ ընտրություններին կեղծիքի ու օլիգարխների կողմից բաժանվող ընտրակաշառքի պայմաններում հավաքել էր 4000, իսկ այս անգամ 1400 հազար ձայն։ Նա շեշտում է՝ լրացուցիչ մոտիվացիա է դա կրկնակի աշխատելու համար։











