Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը նախաամանորյան բանկետի ժամանակ երգել է սեփական ստեղծագործությունը: Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է «Թուրքմենստանի խրոնիկա» YouTube-յան ալիքում, փոխանցում է «Լենտան»:
Բերդիմուհամմեդովը երգը կատարել է անգլերենով, գերմաներեով եւ թուրքմեներենով, ինչպես նաեւ նվագակցել է ռոյալով: Ելույթին մասնակցել է երկրի նախագահի թոռ Քերիմգուլին, որը երաժշտության հեղինակն է:
Հոլովակի հրապարակումը հարուցել է տեսահոսթինգի օգտատերերի զայրույթը: «Ապրի ինքը, ժողովրդին գոնե երգերով կկերակրի»,- վրդովվել է մի կին: «Սովորական թուրքմենները քաղցում են, ալյուրի հերթեր են, մարդիկ ծայրը ծայրին հազիվ են հասնում, իսկ նրանք երգում են»,- նրան աջակցել է մեկ այլ մեկնաբան: Օգտատերերը նաեւ բացահայտել են երկրի առաջնորդի եւ նրա թոռան երաժշտական գործիքների վրա նվագել չկարողանալը:
Հոլովակի տակ նշվում է, որ Թուրքմենստանի նախագահը «պարբերաբար երգեր է գրում եւ երգում ուրիշ երգեր»: Նրա երգերի երաժշտությունը գրում է Քերիմգուլին: Նախկինում Բերդիմուհամմեդովը կատարել էր ռեփ կոմպոզիցիա, Ջասթին Թիմբերլեյքի երգերի քավերները եւ երգել հայրենասիրական երգեր:











