Ալյասկայի Կակտովիկ քաղաքում բեւեռային արջի եւ շատ շփվող շան ծանոթությունը հայտնվել է տեսախցիկի օբյեկտիվում։ Տեսանյութը նկարահանել է ընկերասեր շան տերը, որը ոչ միայն առանց որեւէ վախի մոտենում է գիշատչին, այլ նաեւ ուրախությամբ հաչում է նրա վրա, փոխանցում է Gismeteo–ն։
Պահը, երբ շունը վազում է արջի մոտ, շատ վտանգավոր է թվում, սակայն ծուռթաթը ագրեսիայով չի արձագանքում բարձր հաչոցին եւ խաղաղ հոտոտում է կենդանուն։ Սպիտակ արջի համբերությունը չի սպառվում նաեւ երբ շունը յուրօրինակ բռնոցի է սկսում նրա հետ։
Կակտովիկում սպիտակ արջի հետ հանդիպումը հազվադեպ, սակայն բացառիկ երեւույթ չէ։











