Երկու կին առաջին անգամ խախտել են հնագույն արգելքը՝ Հնդկաստանի հարավում գտնվող Սաբարիմալ տաճարը մտնելով, հայտնում է BBC News-ը:

«Օրինազանցները» ներխուժել են  Այափա աստծո տաճար արշալույսին:

Հայտնի է, որ  Սաբարիմալ տաճարը պատմականորեն փակ է եղել «մենստրուալ տարիքի կանանց» համար. Այս դեպքում խոսքը 10-ից 50 տարեկան կանանց մասին է:

Միայն 2018 թ. սեպտեմբերին երկրի Գերագույն դատարանը թույլատրեց կանանց այցելել  տաճար: Այդ որոշումը բողոքի ալիք էր առաջացրել, եւ շատերը փորձում են կանխել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների  «ներխուժումը» տաճար: