Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Թորանսի (Լոս Անջելեսի արվարձան) բոուլինգ-ակումբներից մեկում։ Անհայտ տղամարդը կրակ է բացել այցելուների վրա։ Հայտնի է առնվազն մի քանի վիրավորների մասին, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Twitter-ում տեղի ոստիկանության հայտարարությանը։
«Թորանսի ոստիկանության վարչության աշխատակիցները դեպքի վայրում են գտնվում։ Հետաքննությունը շարունակվում է։ Խնդրում ենք հեռու մնալ արտակարգ դրության վայրից»,- Twitter-ում տեղեկացնում է ոստիկանությունը։











