Ռեգան Զահերը ավտոմեքենայով երթեւեկում էր Բրեմեր-Բեյ-ի մոտակայքում, երբ ճանապարհին նկատել է իրարանցում: Նա կանգնեցրել է ավտոմեքենան եւ անմիջապես վերցրել հեռախոսը. իր աչքի առաջ զարգանում էր մողեսի ու օձի պայքարը, հաղորդում է Daily Mail-ը:
«Ես հանդիպել եմ բազմաթիվ կենդանիների, սակայն նման բան երբեք չեն տեսել: Սկզբում սողունները պտտվում էին միմյանց շուրջ, այնուհետեւ պայքարի բռնվեցին»,-կիսվել է Ռեգանը տպավորություններով:
Կինը հրապարակել է տեսանյութը համացանցում: Օգտատերերը բանավիճում են՝ ով է ի վերջո հաղթել տարածքի համար այդ պայքարում: Ռեգանի խոսքերով՝ երբ նա հեռանում էր, սողունները դեռեւս պայքարում էին: Սակայն նա համարում է, որ այդ պայքարում հաղթողը մողեսն էր:











