Բեռլինում Փաշինյան-Մերկել ասուլիսից մի քանի ձեւակերպում բավական ակտիվ քննարկվեց, Ղարաբաղի խնդրով վարչապետի քայլերը Մերկելը խիզախ համարեց։ Ինչպես կամ ինչի հաշվին է Փաշինյանը խիզախել․ պարզաբանեց արտգործնախարարը։ Մեկ այլ ձևակերպում․ Փաշինյանը հակամարտության երեք կողմ էր նշեց՝ ներառյալ Հայաստանը, Զոհրաբ Մնացականյանը ճշտեց՝ Հայաստանը բանակցող կողմ է։
Երեւանում մի քաղաքացին անցել էր Դավթաշենի կամրջի եզրագիծը, սպառնում էր ցած նետվել։ Նա պատմեց, որ իրեն քննչականում ճնշել են, ստիպողաբար ցուցմունք են վերցրել։ Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց նրան բազրիքից այս կողմ բերել։
Կառավարության շենքի առաջ դարձյալ բողոքի ակցիա էր՝ պահանջում էին վերացնել փողոցային առեւտրի արգելքը։ Ցուցարաները պատահաբար տեսան վարչապետի խոսնակին․ ցույցը շարունակվեց նրա շուրջ։
Լարված էր Էջմիածնի Արշալույս գյուղում։ Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը պահանջող ցուցարաները հավաքվել էին գյուղապետարանի շենքի մոտ, եւ աշխատակիցներին թույլ չէին տալիս մուտք գործել։ Գյուղապետարանի մուտքը բացվեց ոստիկանների ուժերով, բայց ցուցարարները հեշտ չհանձնվեցին․ սկսվեց քաշքշոց։ Արշալույսի գյուղապետը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին։ Երկար ժամանակ է՝ գյուղացիները պահանջում են նրա հրաժարականը․ Զարզանդը չի զիջում։
Երեկ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում եղբայրը եղբոր է սպանել, ընդ որում՝ դաժանաբար՝ դանակի ութ հարվածով։ Սպանողը 48 տարեկան է, 4 անգամ դատապարտված, սպանվածը՝ 45 տարեկան, երեք անգամ դատապարտված։ Նախնական տվյալներով, եղբայրները սկսել են վիճել մեքենայում՝ արագ վարելու պատճառով, դանակահարությունից հետո ավագ եղբայրը վիրավորին տեղափոխել է՝ Բագրևան գյուղ՝ մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը մահացել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ոստիկանները հայտնաբերել են 65 մարտկոց գողացած խմբի։ Եռյակը գործել է մարզերում, հիմնականում թալանել են տների առաջ կայանած մեքենաներ։ Ոստիկանները բակերում կազմակերպել են դարանակալումներ եւ բռնել մարտկոց փնտրողներին, պարզվել է, որ սերիական գողությունները կատարել են Երևանի բնակիչներ՝ Արարատ Մանուկյանը, Կարապետ Վարդանյանն ու Կարեն Շմավոնյանը։ Եռյակը ստորագրությամբ բաց է թողնվել։
Դոլարը մոտ կես դրամով թանկացել է, այսօր փոխարժեքը՝ 487 է, եվրոյի փոխարժեքւ փոքր-ինչ նվազել է՝ 557 դրամ է, բրիտանական ֆունտը 636 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 43:
Փետրվարի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +7+9։ Առաջիկա 4 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա:











