«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին ներկա է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիպյանը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դատարանից։
Օսիպյանը այս գործով տուժող է։
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը մի քանի օր շարունակ պահվում էր ՊՊԾ գնդում եւ միայն բանակցությունների արդյունքում նա ազատ արձակվեց։
Հավելենք, որ նա լրագրողների հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ դատարան հրավիրվելու դեպքում կգնա եւ կպնդիր իր ցուցմունքները. «Բոլորդ գիտեք, որ ես մոտ 7-8 օր մնացել եմ ՊՊԾ գնդում՝ որպես պատանդ: Այնուհետեւ հարցաքննվել եմ, այս պահի դրությամբ ես դատարան չեմ հրավիրվել: Բայց կաշկանդված չեմ, հրավերի դեպքում կներկայանամ եւ կպնդեմ նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքները»։











