Բրիտանիայի մրցակցության եւ շուկայի վարչությունը չի կարող սկսել Facebook-ի ազդեցության հետազոտությունը մինչեւ ԵՄ-ից երկրի դուրս գալը, տեղեկացնում է Reuters-ը։

Կազմակերպության գործադիր տնօրեն Անդրեա Կոսչելին ասել է, որ խորհրդարանական կոմիտեները դիմել են Մրցակցության եւ շուկայի վարչությանը՝ խնդրելով ուսումնասիրել Facebook-ի դերը Բրիտանիայում՝ անձնական տվյալների գաղտնիության եւ դրանց օգտագործման հետ կապված։

«Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք (ԵՄ-ից) դուրս գալու ժամկետի մասին, որովհետեւ դա մեզ համար շատ նշանակալի իրադարձություն կլինի, եթե մի քանի շաբաթ հետո չկնքվի բրեքսիթի վերաբերյալ ոչ մի գործքարք»։ «Կարեւոր է մտածել Եվրոպական հանձնաժողովի հետ փոխգործակցության մասին»,- նշել է նա։