Ոստիկաննները քիչ առաջ բացեցին Մաշտոցի պողոտան՝ Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչներին ուժով դուրս բերելով պողոտայի բանուկ հատվածից։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարմիրբերետավորները պողոտան բացելու ընթացքում նաեւ ցուցարարների բերման ենթարկեցին։
Ցուցարարները շարժվեցին դեպի Օպերա ու փակեցին այս անգամ էլ Թումանյան փողոցը։ Նրանք պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ։
Նշենք, որ ակցիայի վայրում մեծ թվով ոստիկաններ կան։













