Արցախյան ազատամարտի մասնակից, «Միավորված ուժերի շտաբի» հրամանատար Մուշեղ Մխոյանի (Վոժդ) հիշատակին այսօր՝ մայիսի 4-ին Ծիծեռնակաբերդում անցկացվեց հուշ-ցերեկույթ։

Ներկա էին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նորընտիր փոխնախագահներից (գաղափարաքարոզչական գծով) Մանվել Եղիազարյանը, մի քանի ԵԿՄ անդամներ, զինակից ընկերներ, ինչպես նաև՝ Մուշեղ Մխոյանի անվան դպրոցի սաներ։

Նրանք ծաղիկներ խոնարհեցին, այնուհետև՝ ԵԿՄ պատանիները միջոցառմանն ասմունքեցին և զինակիցները վերհիշեցին Մխոյանի կատարած սխրանքները։ Ներկաները խունկ ծխեցին, վերջում՝ պատրաստվում էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան դպրոցը։