ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կդժվարանա առանձնացնել,  թիրախավորել որևէ խնդիր։

«Հարցրեք ժողովրդին, եթե ժողովրդն իր ընտանիքում, իր կեցության մեջ տեսնում է փոփոխություն, ես կողջունեմ, իսկ եթե չի տեսնում, թե քանի փաստ կհրապարակվի, ինձ համար կարեւորը փաստի հրապարակումը չէ, ինձ համար կարեւորն այն է, թե քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդն իր ապրելակերպի մեջ դրական տեղաշարժ տեսնում է, թե ոչ: Եթե տեսնում է, ամեն ինչ OK է, եթե չի տեսնում, ուրեմն կառավարությունը, մենք բոլորս շատ բան ունենք անելու»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը ժողովրդի բարեկեցության մեջ աճ չի տեսնում: