Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 27-ին, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի եւ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ՀՀ պետական կառավարման հետագա ժողովրդավարացմանը վերաբերող հարցերի շուրջ:
.jpg)











