Ռուսական РЕНTVհեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի թեմային եւ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին:

Հինգշաբթի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին: Քոչարյանը մեղադրվում 2008 թվականի մարտին սահմանադրական կարգի տապալման մեջ: Պետությունների ղեկավարները սովորաբար անձեռնմխելիություն ունեն: Բայց միայն թե ոչ այն երկրներում, որտեղ իշխանությունը փոխանցվում է զանգվածային հոզումների արդյունքում, ինչպես եղել է Հայաստանում: Ինչպես եղել է Ուկրաինայում, որտեղ Պորոշենկոն Յանուկովիչին կբանտարկեր, եթե նա չհասցներ մեկնել Ռուսաստան: Մտաբերեք, թե ինչի՞ համար էինք զայրանում Յանուկովիչի վրա: Թույլ բնավորության եւ մինչեւ վերջ գնալ չկարողանալու, որ երկիրը պահպաներ, չտար Մայդանի ջարդարարների ձեռքը: Սհա Քոչարյանը գնաց: 2008 թվականին կոշտ կերպով կանխեց փողոցային հուզումները: Իսկ հիմա նրան դրա համար դատում են: Եվ այս դատը կարող է տեւել մի քանի տարի. դատախազության ցանկում 800 վկա կա: Եվ այս ամբողջ ընթացում նա, ամենայն հավանականությամբ, պետք է կալանված մնա: Եթե, իհարկե, տեղի չունենա երկրի ղեկավարության նոր փոփոխություն: Երեւանից փոխանցում է մեր մեկնաբան Վիկտոր Սինեոկը:

Դատարանի դահլիճում Ռոբերտ Քոչարյանին ընդունում է յուրաքանչյուրը՝ անկախ իր քաղաքական դիրքորոշումից: Ձախից ծափահարում են, աջից՝ բողոքում: Ի դեպ, նրանց հետո դուրս է բերում ոստիկանությունը:

Բայց Հայաստանի նախկին նախագահի հակառակորդները, միեւնույն է, գոհ են՝ չէ՞ որ դատավորը Քոչարյանին կրկին կալանքի մեջ է թողել:

«Մենք արդեն մայիսից դատավարության մեջ ենք: Եվ մինչեւ հիմա կալանքն է երկրորդ նախագահի խափանման միջոցը: Ի՞նչ անհրաժեշտություն կա: Ահա այս հարցին ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ»,- ասում է Քոչարյանի փաստաբան Արամ Վադեւարյանը:

Ռոբերտ Քոչարյանը հետխորհրդային տարածքում առաջին նախկին նախագահն է, որը հայտնվել է բանտում: 2008 թվականի մարտի սկզբին անկարգություններից հետո նա երկրում արտակարգ դրություն էր մտցրել այն բանից հետո, երբ ցուցարարների բազմությունը հետապնդել եւ ծեծել էր ոստիկաններին, խլել ու այրել պարեկային ավտոմեքենաները: Եվ ոչ միայն պարեկային մեքենաները. Երեւանի կենտրոնում խանութներ էին կողոպտել: Իսկ անկարգությունների ժամանակ ընդհանուր զոհվել էր 10 մարդ:

Արտակարգ դրությունը Հայաստանին փրկեց մեծ կոնֆլիկտից: Բայց 10 տարի անց Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ: «Իզվեստիային» հաջողվել է ստանալ էքսկլյուզիվ գրավոր հարցազրույց:

«Ես արդեն քաղաքականության մեջ եմ՝ անկախ գտնվելուս վայրից: Այս իշխանությունը մեթոդայնորեն ավերում է պետության ինստիտուտացիոնալությունը, սասանում է մեր անվտանգության հիմքերը, սերմանում է անհատականացված քաղաքական մենաշնորհ, մարդկանց անամոթաբար մանիպուլացնում է»,- հայտարարել է Քոչարյանը:

Նոր իշխանությունը սկսել է հայ հանրությանը վերաձեւել իր համար: Այս գլոբալ ճնշման արդյունքները տարածվում են ինչպես ջրի վրայի օղակները:

«Եղբորս հաշիվները եւ գույքն այնտեղ սառեցված են: Իմ հաշիվները նույնպես սառեցված էին նույն՝ մարտի 1-ի գործով:  Ես ինչ կապ կարող եմ ունենալ դրան»,- ասում է Լեւոն Քոչարյանը:

Այնուհետեւ կառչեցին դատավորներից: Դավիթ Գրիգորյանի դեմ, որը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, հիմա քննություն է կատարվում:

«Այս ամբողջ գործը սարքվել է միայն մեկ նպատակով, որ նա Քոչարյանի գործը չքննի»,- ասում է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:

Իսկ ահա հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի վրա, որը Քոչարյանի գործով ուղերձ է ընդունել, սկսել են ճնշում գործադրել ազգականների միջոցով: Սկզբում ստուգել են 75-ամյա հոր գույքը:

Այդ տունը Դարակերտ գյուղի Չորրորդ փողոցում է, ունի բացարձակապես նույն չափերը, ինչ հարեւանների տները: 70-ական թվականներին տալիս էին տիպարային կացարաններ: Բայց հենց նա է գրավել քննիչների ուշադրությունը: Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե նա, այլ նրա տանիքը:

Ծածկին, հավանաբար, կասկածել են աղաղակող անհամեստության մեջ: Բայց վերեւից երեւում է, որ սա, հակառակը, խնայող տարբերակ է:

Իսկ ինչո՞ւ է տանիքը տարբեր գույնի, այնտեղ կարմիր է, իսկ այստեղ՝ սպիտակ: Պատասխան՝ իսկ այդպես էժան է:

Վարդան Թովմասյանը սկզբունքորեն քաղաքականության մասին չի խոսում: Փոխարենը հաճույքով ցույց է տալիս տունը, որին կարելի է հասնել այգուց միայն շատ նեղ արահետով: Ներսում 70-ականների կահույք է, կա նաեւ հին ժամացույց: Ասում են՝ քննիչը վհատված է հեռացել:

Սահմանադրական դատարանի նախագահի քրոջ ղեկավարած պարբերականի խմբագրություն են եկել արդեն ագրեսիվ ակտիվիստներ: Փակ դների վրա ձվեր են նետել, փակցրել են վիրավորանքներով պաստառներ:

«Այս մարդիկ չեն թաքցնում, որ կապ ունեն իշխանությունների հետ: Համացանցային նրանց էջերում հրապարակված են Երեւանի քաղաքապետի, իշխող քաղաքական ուժի պատգամավորների լուսանկարներ,- ասում է Անժելա Թովմասյանը՝ «Հայելի» մամուլի ակումբի եւ կայքի խմբագիրը:

Չեն շտապում հարձակվողների որոնել: Բայց բլոգեր Նարեկ Մութաֆյանի հետեւից եկան հատուկջոկատայինները, որը դատարանում համարձակվել էր հարց տալ Քոչարյանի գործով: Նրան ձերբակալել են ինչպես վտանգավոր հանցագործի՝ ցուցադրական դաժանությամբ:

Հիմա Երեւանում գնում են նաեւ ոչ ցանկալի լրագրողների հետեւից: Օրերս խուզարկություններ են կատարվել «Երեւան թըդեյ» ալիքի խմբագրությունում: Պատճառը՝ վարչապետի եւ ԱԱԾ տնօրենի բանակցությունների հրապարակումը, ըստ լրագրողների՝ բացահայտ հորինած էր:

«Հայաստանի ժուռնալիստների միությունը ստիպված է իշխանություններից պահանջել դադարեցնել ոչ ցանկալի լրագրողների վրա ճնշումը: Բայց ճնշումը շարունակվում է»,- ասում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Ցանկացած ճանապարհով հանել նրանց, ովքեր իշխանության են, այնուհետեւ հետապնդումներ սկսել: Այս սխեման ակտիվորեն պգտագործում են նաեւ հետխորհրդային տարածքում: Պյոտր Պորոշենկոն սպառնում էր «իրավահաջորդներով»՝ մոռանալով տնտեսության եւ քաղաքացիական պատերազմի մասին: Ընդդիմախոսներին իր ժամանակին ճնշում էր Միխայիլ Սաակաշվիլին: Հիմա Հայաստանում են դրա վրա ուժ ծախսում:

«Դա զուտ քաղտեխնոլոգիական քայլ է: Այդ տեխնոլոգիան կիրառվեց, երբ գնահատվեցին հնարավորությունները, տնտեսական հեռանկարները, երբ պարզ դարձավ, որ հնարավոր չէ արագ ցույց տալ արդյունքը»,- ասում է Իգոր Շատրովը:

Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում պատմել է, որ նախորդներին հետապնդելու կամ չհետապնդելու ընտրության առջեւ նա եւս կանգնել է:

«98-ին իշխանության գալուց հետո նախորդ իշխանություններին պատասխանատվության ենթարկելու հասարակական պահանջ կար: Ես դիմակայեցի այդ ճնշմանը՝ համարելով, որ պետք է նայել դեպի ապագա, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ»,- հայտարարել է նա:

Եվս մեկ առանձնահատկություն՝ այնտեղ, որտեղ հետապնդում են «նախկիններին», բարգավաճում են արեւմտամետ ՀԿ-ները: Մեզ հաջողվեց տեսնել՝ ինչպես են դրանք աշխատում:

Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցը, վարձակալված կոնգրես-հոլը, շատ լավ վայր է Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը քննարկելու համար: Ամենից շատ այդ թեման հետաքրքրում է հայկական ՀԿ-ներին, ինչպես նաեւ արտասահմանյան դեսպանատների ներկայացուցիչներին: Սակայն կարող եք ազատ ներս մտնել եւ լսել:

ԱՄՆ-ից, Լեհաստանից եւ Ուկրաինայից դիվանագետներն ուշադիր լսում են հայերենից սինքրոն թարգմանությանը: Նրանց համար զեկույց են պատրաստել անգլերենով:

Ռուս զինվորականներին հիշեցրել են, օրինակ, 2004-ին անհետ կորած եղջերավոր անասունների մասին, որոնց նրանք չէին կարողացել գտնել: Ինչպես նաեւ 17-ին զորավարժությունների մասին: Նրանք վախեցրել էին գյուղացիներին:

Հարց ենք ուղղում դեսպանատների աշխատակիցներին՝ ինչո՞ւ է այդ ամենը քննարկվում: Անորոշ պատասխան են տալիս:

Սակայն դիվանագիտական ներկայությունն արդեն խոսում է այն մասին, որ լրջորեն ընկել են Հայաստանի հետեւից: Նույն Ջորջ Սորոսը՝ շռայլ հովանավորը:

Ահա ցուցակը հիմնադրամի կայքից: Այս տարի հայկական ՀԿ-ներին 34 դրամաշնորհ են տրամադրել՝ ավելի քան 1,5 մլն դոլար: 137,5 հազար «Իրազեկ քաղաքացիների միավորմանը», գրեթե 140՝ «Հետաքննող լրագրողներին» եւ 210՝ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնին»:

Սակայն ռեկորդային չեկ է ստացել կազմակերպությունը, որը ղեկավարում է ահա այս մարդը: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը ստացել է 225,5 հազար դոլար:

Հենց նա է ռուս զինվորականների մասին խոսակցության կազմակերպիչներից մեկը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում դատավորների եւ լրագրողների վրա ճնշումներին.

Նրանցից շատերը, որոնք 2008-ին աշխատում էին Քոչարյանի հետ, կամ քննության տակ են գտնվում կամ հարցաքննվում են: Արդարադատության նախկին փոխնախարար Գեւորգ Կոստանյանն այժմ Մոսկվայում է: Սակայն մտադիր է Երեւան գնալ՝ պատասխանելու այն մեղադրանքներին, թե հրամաններ է արձակել ոստիկանության պետին:

«Այնտեղ հստակ ասվում է՝ ով ում կարող էր որեւէ հրաման արձակել, առաջին հերթին: Երկրորդ հերթին, եթե նույնիսկ ինչ-որ մեկը, տեսականորեն, նույնիսկ ես, որեւէ հրաման է արձակել, նրանք իրավունք ունեին այդ հրամանը կատարելու»,- ասում է Գեւորգ Կոստանյանը:

Նոր իրականությունն աննկատ, սակայն վստահաբար, տարածվում է ամբողջ Հայաստանում: Նախկին նախագահ Քոչարյանի գրասենյակում, հետեւելով գործընթացին, նույնիսկ նոր քաղաքական տերմին են հնարել:

«Կապրիզակրատիա»: Դեմոկրատիան ենթադրում է դատարանների, մամուլի վրա զրո ճնշում: Իսկ այստեղ կապրիզներ են նկատվում»,- ասում է Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ դատելով նախկին քաղաքական գործիչների եւ զինվորականների, դատավորների եւ լրագրողների դեմ գործերի քանակից, կապրիզային է: Եվ դատելով տեխնոլոգիաներից, որոնք ստուգված են այլ հետխորհրդային հանրապետություններում, երկրին դա ոչ մի լավ բան չի խոստանում: