Ամերիկյան Օրեգոն նահանգի բնակչուհի Մելիսա Դե Լա Մարն իր ամուսնական մատանին կորցրել էր հեռավոր 1992թ․, երբ ամուսնու հետ մեկնել էր Ալաբամա՝ դահուկ քշելու, հայտնում է UPI-ը։

Նա եւ նրա ամուսին Ջիմը ամուսնացած էին մի քանի ամիս, երբ պարզվեց, որ մատանին թռել է նրա մատից դահուկավազքի շամանակ։

Կնոջ խոսքերով՝ մատանին հատկապես արժեքավոր էր իրենց համար, քանի որ պատկանել էր իր սկեսուրին։

Ինչպես պարզվել է, ավելի քան 30 տարիների ընթացքում մատանին երկար ճանապարհ է անցել։ Մի անգամ այն ալաբամացի ոսկերչի մոտ է տարել ոմն հաճախորդ, որը պատմել է, որ մատանին 1990-ականների սկզբին Ալաբամայի լեռներում է գտել։

Մատանու վրա փորագրության շնորհիվ Լեգլիին հաջողվել է կապվել դրա տիրոջ հետ, որն արդեն կորցրել էր այն գտնելու ցանկացած հույս։

Ոսկերիչն անձամբ է եկել Պորտլենդ եւ Դե Լա Մարին հանձնել նրա ամուսնական մատանին։ Արդյունքում կանայք ընկերացել են եւ պլանավորում են 1 տարի հետո կրկին հանդիպել երկրի արեւելյան ափին։