Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հույս ունեն, որ դատավոր Մխիթար Պապոյանը կկարողանա ճնշմանը դիմակայել: Այս մասին Վերաքննիչ դատարանում այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Դատավոր Մխիթար Պապոյանը ավանդաբար բարձր վարկանիշ ունի: Դրա համար տարիներ են պետք: Դա մեզ որոշակի հույս է տալիս, որ դատավորը կարող է օրենքի խախտման չդիմել նույիսկ ճնշման պայմաններում»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:

Նա հիշեցրեց, որ այս անգամ փաստաբաններին թույլ են տվել մասնակցել դատավորի ընտրության գործընթացին, ինչը թույլ է տալիս խոսել դատավորի օբյեկտիվությանը կասկածելու նվազագույն պատճառների մասին:

Ինչպես ավելի վաղ էինք հաղորդել, այսօր դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանի բացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել՝ նկատի ունենալով նրա հնարավոր ոչ օբյեկտիվությունը: