Bosch-ը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ցանկացած ակնոց վերածել «խելացի» ակնոցի: Տեխնոլոգիան ստացել է Light Drive անվանումը, հաղորդում է HighTech+-ը:  

Այն արտացոլում է ոսպնյակի մեջ ներկառուցված հոլոգրաֆիկ տարրի լույսը, նախագծում է ցուցումներ, նավիգացիոն նշաններ, ծանուցումներ:

Անջատված լույսի տակ ակնոցը թափանցիկ է դառնում: 

Light Drive ակնոցը կարող է այլընտրանք դառնալ «խելացի» ժամացույցներին: Դրանք իդեալական աքսեսուար կլինեն վարորդների, մոտոցիկլիստների եւ հեծանվորդների համար:

Ամենայն հավանականությամբ, ընկերությունը ինքնուրույն չի թողարկի գաջետները, այլ կսկսի Light Drive մատակարարել ակնոցների ավանդական արտադրողներին: Վերջիններս կկարողանան ինքնուրույն մշակել ինտերֆեյսերն ու ընտրել համակարգի կարգավորումները:

Bosch-ը մտադիր է տեխնոլոգիան ներկայացնել 2020 թվականի հունվարին Լաս Վեգասում CES ցուցադրության ժամանակ: Առաջին սարքերը վաճառքի կհանվեն 2021-ից: