Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտակայքում Կուզնեցկի կամրջի փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Baza-ի Telegram-ալիքը: Ալիքի տեղեկություններով՝ անհայտ անձը Լուբյանկա շրջանում կրակ է բացել Կալաշնիկով ինքնաձիգից:

Ալիքի պնդմամբ՝ հրաձգության ժամանակ մեկ մարդ է վիրավորվել: Ինչպես նաեւ հաղորդվում է, որ մահացել է ՊԴԾ 3 աշխատակից:

ԱԴԾ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ հրաձգություն է սկսվել հատուկ ծառայությունների ընդունարանում: Հարձակում գործած անձը փախուստի է դիմել: Ըստ տեղեկությունների՝ հարձակում են գործել 3 անձինք, նրանցից 2-ը մահացել է:

Հրաձգության մասին տեղեկությունը հաստատում են նաեւ այլ ալիքներ: «Լսվել են կրակոցներ եւ բղավոցներ, փողոցից մարդկանց տեղափոխել են շենքեր»,- ասվում է ալիքներից մեկի հաղորդագրության մեջ:

Մոսկվայի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունը հայտնել է, որ չի տիրապետում նման ինֆորմացիայի: