N1 զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում առաջին հարկը մոտ 25-30 քառակուսի մետր փլուզվել , նստել է դեպի նկուղային հարկ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթի բաժնի պետ Ահարոն Գևորգյանը։

«Սենյակը դահլիճ-սպասասրահ է եղել։ Փլուզման ժամանակ այդտեղ եղել են 20-25 հոգի մարդ՝ զինակոչիկներ, ծնողներ։ Փոսի հատվածում եղել է մի կին, որին փրկարարները դուրս են բերել, տեղափոխել են բժշկական կենտրոն, իսկ ովքեր փլուզման գոտում են եղել և ինքնուրույն դուրս են եկել, նրանց մի մասը մեր ուղղորդմամբ գնացել են «Արմենիա» ԲԿ, որ հետագա բարդություններ չառաջանան, ակնադիտական լուրջ վնասվածքներ չեն եղել»,- ասաց նա։

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա 11 տուժած։