Հանձնաժողովի Կոլեգիայի նոր ներկայացուցիչներն են Արտակ Քամալյանը (Հայաստանի Հանրապետություն) եւ Գեղամ Վարդանյանը (Հայաստանի Հանրապետություն): Արտակ Քամալյանը նշանակվել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար): Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Սուբոտինը (Բելառուսի Հանրապետություն): Գեղամ Վարդանյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) եւ կփոխարինի Կարինե Մինասյանին (Հայաստանի Հանրապետություն):
Հանձնաժողովում իրենց աշխատանքը կշարունակի ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն (Բելառուսի Հանրապետություն), ԵՏՀ տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ԵՏՀ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերիկ Ժումագարինը (Ղազախստանի Հանրապետություն), ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Աքմատովը (Ղրղզստանի Հանրապետություն), ԵՏՀ էլեկտրաէներգետիկայի եւ ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ էմիլ Կայկիեւը (Ղրղզստանի Հանրապետություն), ԵՏՀ Ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Սերգեյ Գլազեւը (Ռուսաստանի Դաշնություն) եւ ԵՏՀ առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Վերոնիկա Նիկիշինան (Ռուսաստանի Դաշնություն):
Որոշում է կայացվել, որ 2020 թվականին Եվրասիական Տնտեսական Միության Բարձրագույն Խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովների խորհուրդը կնախագահի Բելառուսի Հանրապետությունը: Իսկ նախագահությունը կփոխանցի Բելառուսին Հայաստանը:
ԵՏՀ նախարարների լիազորությունների ժամկետը սպառվելու առնչությամբ (նրանք նշանակվում են չորս տարի ժամկետով) ԲԵՏՄ անդամները հաստատել են Հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը: Ինչպես եւ նախկինում, Միության անդամ յուրաքանչյուր երկրից Կոլեգիայի կազմում ընդգրկված կլինի երկուական ներկայացուցիչ: ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմի աշխատանքների մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարի 1-ին:
Այդ օրը կսկսի իր աշխատանքը նաեւ ԵՏՀ Կոլեգիայի նոր նախագահը, որի պաշտոնը կստանձնի Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը դարձյալ չորս տարի ժամկետով: Մինչեւ վերջերս, նա Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի Խորհրդի նախագահն էր:





























