Մենք մշտապես պատերազմի մեջ ենք, նա ով չի գիտակցում մանուկ է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողներին ասաց ազատմարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:
«Մենք մշտապես պատերազմի մեջ ենք, նա ով չի գիտակցում մանուկ է: Եթե դա մենք գիտակցենք, մենք մի քիչ ճիշտ ու ադեկվատ մեզ կպահենք, վերջապես կգտնվեն իշխանության մեջ մարդիկ, կամ կգան իշխանության մարդիկ, ովքեր ավելի հեռուն են նայում ու բացի ծնոտը պաշտպանելուց, ասենք ի վիճակի կլինենք մշակենք ու իրագործենք էն պլանները, որը հակաառակորդի ծնոտը կծռի: Մենք շատ հաճախ ենք մեզ խաբում ու թույլ ենք տալիս` մեզ խաբեն, թե ապրիլյան պատերազմ, ապրիլն անցելա, պատերազմ չկա, այսպես մանիպուլյատիվ բաներ եւ մեզ քնացնում են, որ ավելի հեշտ կառավարեն, թե դրսի, թե ներսի ինչ-ինչները: Մենք պետք է մի քիչ ավելկի զգոն լինենք, հասկանանք վտանգները, որը կախված ա մեր վրա»,-ասաց նա:
Վարդանովի կարծիքով` եթե այդ վտանգները հասկանաք, ավելի ապահով ու անվտանգ ապագա կունենանք:
Նրա խոսքով` 2019 թվականը կարելի է համարել ձեռքբերումների տարի սպառազինումների տեսանկյունից. «Միանշանակ, մենք ինչքան էլ քառակուսի մտածող ռազմական եւ ռազմաքաղաքական էլիտա ունենք, որոնք հաշվի չեն առնում երկրագնդի կլոր լինելը, մեկա իրենք քիչ թե շատ փորձում են սպառազինությունների հարցում բարելավվել երկրի վիճակը, ՊՆ-ն մշտական նոր զենքի տեսակներ է գնում, կամ հինն ա գնում ու վերազինում»:











