Գիտնականներին հաջողվել է գրանցել, թե ինչպես են մրջյունները վտանգում իրենց կյանքը՝ ազատելով ընկերներին սարդոստայններից, հայտնում է Nat- geo-ն։

2015թ․ կենսաբանները առաջին անգամ նկատել են, որ մրջյուն-հնձողները (Veromessor pergandei), որոնք ապրում են հյուսիսամերիկյան Մոհավի եւ Սոնորա անապատներում, շատ ջանքեր են ծախսում սարդոստայններում մնացած իրենց ցեղակիցներին ազատելու համար։ Այդ սարդոստայնները նրանց բների մոտ հյուսում են Steatoda nobilis սարդերը։ Դա զարմանալի էր թվում, քանի որ սովորոբար նման հերոսություն դրսեւորում են ոչ մեծ խմբերով եւ սոցիալական ամուր կապերով կենդանիները, այն դեպքում, երբ Veromessor pergandei-ի խմբերը կարող են ներառել մինչեւ 30 000 անդամ։

Հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ փրկարարական գործողությունների հետեւանմքով զոհվում է մրջյունների մինչեւ 6 տոկոսը, սակայն նրանք ոչ միայն փրկում են իրենց ցեղակիցներին, այլեւ ոչնչացնում են ոստայնի մնացորդները եւ փրկվածներին մաքրում կպչուն թելերից։

Գտնվել է նաեւ «հերոսական» վարքի բացատրությունը։ Մրջյուն-հնձողները սնվում են բույսերի սերմերով։ Սարդոստայնի մեջ ընկնում են «կրողները», եւ խումբը զրկվում է բերքի մեծ ծավալից՝ մինչեւ 65 000 սերմ տարեկան։ Հենց այս պատճառով է միջատների համար ծայրահեղ կարեւոր է ազատել ընկերներին։ Դրանք ոչ միայն լրացուցիչ աշխատող ձեռքեր են, այլեւ սնունդ, որը հակառակ դեպքում կկորչի։