Փետրվարի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Կապանի Արփիկ թաղամասի մի բնակչուհի ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ փետրվարի 8-ից 9-ը կոտրելով բացել են նշված հասցեում իր վարձակալած տան դուռը և տունը տակնուվրա անելուց հետո, հավանաբար գողանալու բան չգտնելով, հեռացել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը դեպքի վայր մեկնեց: Թարմ հետքերով սկսվեց որոնողական աշխատանքը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները շուտով պարզեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի նույն թաղամասի 66-ամյա մի բնակիչ:

Հաղորդումից ժամեր անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: