Կորոնավիրուսով վարակվելու կասկածանքով այն քաղաքացիները, որոնք տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոց, կարծում եմ՝ կարելի էր այլ տարբերակ փնտրել, զբոսաշրջությանը չվնասելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը.
«Հիմա արդեն արվել պրծել է։ Ծաղկաձորը աշխարհահռչակ վայր է Հայաստանում նշվող, հետեւաբար լավ չէր, որ կորոնավիրուսի անունը կապվեց Ծաղկաձոր քաղաքի հետ»։











