Antifake.am-ը գրում է. «Երեկ համացանցում մեծ արագությամբ տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է երիտասարդ աղջիկը պատռում Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված բուկլերտը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիրը» և այն նետում Նիկոլ Փաշինյանի վրա:
Իրականում երիտասարդ աղջիկը միակը չէ, ով հրաժարվել է վերցնել Փաշինյանի տված բուկլետը:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի առաջին րոպեներին վարչապետը դուստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մոտենում են նստարանին նստած մի աղջկա: Շուշանը զամբյուղից ծաղիկ է հանում և մեկնում երիտասարդ աղջկան: Աղջիկը, սակայն, հրաժարվում է վերցնել ծաղիկը: Նիկոլ Փաշինյանը, դա նկատելով, առաջարկում է վերցնել «Հպարտ քաղաքացու անձնագիր» բուկլետը, ինչն աղջիկը նույնպես հրաժարվում է վերցնել և վեր կենալով նստարանից` հեռանում է»:











