Ֆլորիդայում Թամփի միջազգային օդանավակայանում տեղադրել են վարդագույն ֆլամինգոյի հսկայական արձան, գրում է UPI-ը:
Հուշարաձանը տեղադրվել է 2,4 մլն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակում. օդանավակայանում պետք է հայտնվեն եւս վեց ստեղծագործություններ:
Օդակայանի գլխավոր տերմինալում տեղադրված հուշարձանի երկարությունը կազմում է շուրջ 6,5 մետր: Դրա դիմաց պատվիրատուները վճարել են 520 000 դոլար:
Ստեղծագործության հեղինակը Մասաչուսեթսից նկարիչ Մեթյու Մացոտան է: Արձանը պարտաստված է ապակե մանրաթելերից եւ ռետինից, եւ պատկերում է վարդագույն ֆլամինգո, որն իր գլուխը խորասուզել է ջրի մեջ սնունդ փնտրելու նպատակով:











