Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար արտակարգ միջոցների անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական խորհրդի առցանց գագաթնաժողովին, փոխանցում է Gazeta-ն:
«Իսկապես արտակարգ միջոցներ են անհրաժեշտ վարակի տարածումը դադարեցնելու համար»,- ասել է Պուտինը: Նա հստակեցրել է, որ Ռուսաստանում համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել:
Պետության ղեկավարը պատմել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված միջոցների մասին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվորեն աշխատում է COVID-19- ի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութերի մշակման ուղղությամբ:





























