Այսօր երեկոյան ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ավտոբուսներով դուրս եկան Գավառից, ինչը մտահոգություն էր առաջացրել բնակիչների շրջանում։

«Մի քանի օր էլ պետք է ոստիկանները մնային քաղաքում, քանի որ վստահ չենք, որ նոր միջադեպեր չեն լինի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասացին Գավառի բնակիչները:

Ի տարբերություն Գավառի, Նորատուսում մեծ թվով ոստիկաններ շարունակում են ծառայություն իրականացնել: Մի քանի ավտոբուսեր են կայանված Նորատուսի փողոցներւմ, որոնց մեջ մեծ թվով ոստիկաններ կան:

NEWS.am-ի հետ զրույցում Գավառի բնակիչներն ասում էին, որ դեռ ուշքի չեն գալիս կատարվածից։ Նրանք ափսոսանքով էին խոսում մահացածների ու վիրավորների 

«Երեխեքը վիճել են, հետո գործը սրան է հասել, ափսոս այսպես չպետք է լիներ, իրենք բոլորն էլ խելոք աշխատող մարդիկ են, այսքան ժամանակ իրենց մասին վատ բան չեմ լսել: Վիրավորները խելոք, լավ տղերք են, աշխատող մարդիկ են, սարը գնում աշխատում գալիս են, անմեղ տեղը գնացել, ընկել են փորձանքի մեջ»,- ասաց նրանցից մեկը: