Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա կինը հայտնաբերվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Ապրիլի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Արմինե Խաչատրյանը։ Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 29-ին, ժամը 02.30-ին, կինը վերադարձել է տուն։ Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»,– նշված է հայտարարության մեջ: