Մայիսի 3-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Նուբարաշենի խճուղուց, գողություն կատարելու կասկածանքով, չորս երիտասարդի բերման ենթարկեցին բաժին:

Պարզվել է` նրանք նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, գողացել էին Նուբարաշենի խճուղում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայի հայելիները, առջևի լուսարձակն ու թափարգելը:

Տուժողից ընդունվել է հաղորդում;

Գողոնն առգրավված է:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: