Ապրիլի 27-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները Չեխովի եւ Հովսեփ Հովսեփյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին 40 եւ 54-ամյա երկու տղամարդու` Լիսինյան եւ Մանանդյան փողոցների բնակիչներ:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ հերոին թմրամիջոցին նմանվող զանգված:

Հաջորդ օրը 54-ամյա տղամարդու բնակարանում կատարած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին նաեւ մեթադոնի երկու հաբ:

Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: