Վարչապետը հենց նոր ամբիոնից ընդունեց, որ չի ստացվել թալանածը հետ բերել, որի համար ասաց, որ կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Որ չէր ստացվելու, դրա մասին էլ մենք ասել ենք, բայց երբ մենք ասում էինք, մեզ ասում էին՝ աաա, թալանչիներին եք ուզում օգնել, հա՞: Տեսա՞ք, որ չեղավ: Էն ինչ մենք ասել ենք 1-2 տարի առաջ, հիմա հերթով լինում է: Պետք է մի քիչ լսել: Եթե մեր ասածների կեսն էլ անեն, սենց չի լինի:
Ասենք, ասել ենք՝ մարդկանց տվեք 100 հազար դրամ, թող 50 հազար տան: Տալու են, կտեսնեք, որ տալու են: Մենք ինչ ասում ենք, հերթով անում են, դա էլ են անելու: Այլ խնդիր, որ մինչեւ անում են, քիչ է մնում մեզ ստեղ մորթեն»,-ասաց նա:











