Կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանի վրա մեծ ճնշումներ կան նախկին իշխանության մնացորդների կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա նշեց, որ երեկ վարչապետի հետ հանդիպումից հետո Մարուքյանն ասաց, որ Արցախի հարցում խնդիրներ չկան, որից հետո դրա հետ կապված իր հետ խոսակցություն է եղել. «Տեսեք, մարդը չի քվեարկում ապօրինի գույքի բռնագանձման օրինագծին, քվեարկում էր Սերժ Սարգսյանի բերած բոլոր բյուջեներին, բայց դեմ է քվեարկում մեր բերած բյուջեին»:
Ալեն Սիմոնյանը սխալ է համարում ներկայացնել, թե երկուստեք հայհոյանքներ են հնչել. ««Երբ դիմացինդ քեզ սեռական բնույթի հայհոյանք է տալիս, քեզ այլընտրանք չի մնում: Սա քաղաքական սադրանք է, որովհետեւ նախ քաղաքական ասելիք չկա, օղակը սեղմվում է, եւ այն ուժերը, որոնք շատ ու շատ մարդկանց գումար են տալիս, այն մարդիկ, որոնք հասկանում են, որ վերջ, ավարտվում է այն էպոպեան, որ իրենք հեսա հետ են գալու, եւ փողոցում իմ հետ տեղի ունեցած դեպքը բերել, մտցրել են դահլիճ, որովհետեւ մենք հաղթող ենք, դրա կարիքը չունենք:
Այս իրավիճակը քաղաքական առումով պետք է հարթեցվի, այսինքն քաղաքական դաշտ պետք է հետ բերվի: Թույլ չենք տալու, որ պարտվելով քաղաքական դաշտում, այդ օրակարգն են փորձում բերել»:











